COVID19

ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ 1-ին պաշտոնական պատվաստանյութը (տեսանյութ)

Աշխարհում առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսի դեմ պաշտոնական պատվաստանյութը,- հաղորդում է ռուսական НТВ հեռուստաալիքը: 

Այն գրանցվել է Ռուսաստանում: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում 1-ին պատվաստանյութի գրանցման մասին:

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ»,- ասել նա:

Պուտինը նշել է, որ պատվաստանյութը բավական արդյունավետ է աշխատում, այն բոլոր անհրաժեշտ ստուգումներն անցել է: Նա նշել է նաև, որ պատվաստումը բացառապես կամավոր սկզբունքով է իրականացվելու:  Պուտինը հայտնել է, որ իր դուստրն արդեն  պատվաստվել է:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *