COVID19

Վաղվանից պարտադիր է անձը հաստատող փաստաթղթի եւ դիմակի առկայությունը տանից դուրս գալիս. Նիկոլ Փաշինյան. (տեսանյութ)

Դիմակ չկրելու համար վարչական տուգանք նշանակելիս՝ ոստիկանները դժվարություն են ունեցել, քանի որ անձը չի ունեցել փաստաթուղթ։

Ուստի վաղվանից վաղվանից պարտադիր է   անձը հաստատող փաստաթղթի առկայությունը  տանից դուրս գալիս։ Այս մասին հայտնեց  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը՝  տեղեկացնելով, որ փաստաթուղթ չունենալը եւս վարչական խախտում կհամարվի։

Նիկոլ Փաշինյանի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո արդեն 16 օր է անցել։  Նա հայտարարեց, որ դիմակ կրելու շնորհիվ ինքը որեւէ մեկի չի վարակել, ուստի  կրկնում է՝ դիմակ կրելը պարտադիր  է եւ փրկում է կյանքեր։

Պարետի որոշմամբ՝  ձեռնոցի կրման պարտադիր պահանջն հանված է, հիշեցրեց  Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ վերջին ցուցումների համաձայն՝  ախտահանումն այս փուլում   բավարար է։ 

Երեւանի քաղաքապետ  Հայկ Մարությանն իր հերթին ասաց, որ մշտապես դիմակ է կրում։  Նա  հայտնեց, որ երեք ամիս է ծնողներին չի տեսել, իր երեխաները երեք ամիս է  դուրս չեն գալիս։  Նա  նաեւ  խորհուրդ  տվեց չսնվել օբյեկտներում,այլ սնունդը տնից վերցնել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *