Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցներն արդեն մի քանի ժամ է՝ ԵԿՄ կենտրոնական շենքը շրջափակել են ու ստուգումներ են անցկացնում։ Այս մասին տեղեկատվությունը հաստատեցին ոստիկանությունից՝ մեզ հետ զրույցում:
Հիշեցնենք, որ երեկ էլ 2 ավտոմեքենաներ՝ բեռնված պահածոյացված մսով ու ՊՆ այլ ապրանքներով հայտնաբերվել էին Մ. Գրիգորյանի Արշալույս գյուղի ամառանոցից ուղեւորվելիս: Համաձայն ոստիկանության հաղորդագրության, դրանք տեղափոխվելիս են եղել Մ. Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով:
0 Մեկնաբանություն