Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Կոտոլյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Արմեն Կոտոլյանին նշանակել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
0 Մեկնաբանություն