Հայաստան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է քաղաքացիներին

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է.

  • չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
  • չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
  • չվառել խարույկներ (խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով),
  • բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ,
  • անտառային բուսածածկ տարածքներում չերթևեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով
  • չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):

ԱԻ նախարարությունը  հորդորում է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ,  ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *