Հայաստան

Բաց նամակ` մշակութային անհանգիստ գործիչների կողմից՝ ՀՀ կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հեռուստատեսության դերը՝ որպես հասարակության համար ազդեցիկ գործոն, չափազանց կարևոր է: Քարոզչությունն է, որ ի վերջո ծնում է գաղափարախոսություն, իսկ աղավաղված քարոզը փչացնում է հասարակության հավաքական միտքը: Հեռուստատեսությունն է հենց այն ոլորտը, այն համակարգը, որի վրա պետք է մեծագույն ուշադրություն սևեռել և հետևողական վերաբերմունք դրսևորել` դրանով իսկ պահպանելով և պաշտպանելով հանրությանը հնարավոր վատ հետևաքներից: Ոչ ոքի համար գաղտնիք չէ` տարիներ ի վեր Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կիրառվել է որպես գործիք, կարևոր քարոզչամեքենա արդեն նախկին կառավարության ձեռքում, որի միջոցով են փորձել կասեցնել իրենց ոչ ձեռնտու բոլոր ալիքներն ու շարժերը, լռեցնել ազատ ձայնը, իրենց ցանկությունների համեմատ «փաթեթավորել» իրադարձությունների լուսաբանումը: Տարիներ ի վեր Հայաստանի հանրային հեռուստատեսությունը եղել է պետության շահերն անտեսող, պետության շահերի վրա իրենց ոտքերը սրբող մի քանի սուբյեկտի «ժառանգական դուքանը», որից, բնականորեն, օգտվել են ոչ միայն պատվիրատուները, այլ նաև նույն փաթեթավորողները: «Մենք ամեն ինչ գիտենք» ֆրազը դաջած ճակատներին, «պահանջարկն է ծնում առաջարկ» այլևս իր իմաստը կորցրած միֆով կերակրելով շատերին ու գրեթե բոլորիս (այլ հարց է` կերել ենք, թե ոչ)` կեղծ հուզական երանգներով բռնության են ենթարկել հանրության գիտակցությունն ու ենթագիտակցությունը: Առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում ենք այս հարցի մասին, պարզապես ժամանակներն են փոխվել: Այսօր ձայնը լսելի է: Եվ քանի դեռ լսելի է, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը ստեղծվել է և գոյություն ունի հանրության համար և պետք է ծառայի այդ հանրությանը: Այս ոլորտը պետք է ղեկավարեն միայն ու միայն բանիմաց, չվաճառվող, պետության հետ խաղեր չտվող, չքծնող, ազնիվ մասնագետներ։ Ոլորտում պետք է լինեն իրադարձություններն անաչառորեն լուսաբանողներ բոլոր ժամանակներում, ամեն մի պարագայում: Այս ոլորտը պետք է վերանայել և անհապա՛ղ: Ի դեպ, խնդիրն առկա է ոչ միայն Հանրային հեռուստատեսության համակարգում, այլև ողջ հեռուստատեսային շուկայում:

Հարգանքներով`

1. Արթուր Հայրապետյան – գրող, սցենարիստ, լրագրող

2. Դավիթ Հարությունյան – ռեժիսոր, ԵՊՀԹ-ի գեղ. Ղեկավար

 3. Կարինե Ջանջուղազյան- դերասանուհի

4. Անուշիկ Առաքելյան – դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի

5. Ռոզի Ավետիսովա – դերասանուհի

6. Հովակ Գալոյան – դերասան

7. Նարինե Դիլբարյան – լեզվաբան, ԵՊՀ պատմության ամբիոնի դոցենտ

8. Արծվի Բախչինյան – գրող, թարգմանիչ, արվեստաբան

9. Արմինե Բոյաջյան – արձակագիր, կինոդրամատուրգ

10. Տիգրան Գրիգորյան – գրող, արվեստաբան

11. Լիլիթ Հովսեփյան – գրող, լրագրող, «Նորք» գրական-հասարակական հանդեսի տնօրեն և գլխ. խմբագիր

12. Արսինե Նավասարդյան – դերասանուհի

13. Վարուժան Մանուկյան – դերասան

14. Կարինե Եսայան – դերասանուհի, հաղորդավարուհի

15. Աննա Գզրարյան – հնչունային ռեժիսոր, կոմպոզիտոր

16. Կարեն Մկրտչյան – դերասան, ռեժիսոր

 17. Ադրինե Թորոսյան – լրագրող

18. Ռուզան Վիթ – դերասանուհի

19. Լիլիթ Հեյբաթյան- գրող, բանաստեղծուհի

20. Սոնա Քոլոզյան- դերասանուհի

21. Անուշ Բաղդասարյան – դերասանուհի

22. Աննա Ավետիսյան – դերասանուհի, մանկավարժ

23. Մարինա Գևորգյան – բանաստեղծուհի, մանկավարժ

24. Գոռ Հարությունյան – բանաստեղծ

25. Տարոն Ավետիսյան – երաժիշտ, գործիքավորող

26. Արմանդո Ղուկասյան – պրոդյուսեր, մշակութագետ

27. Տաթև Հովակիմյան – դերասանուհի

28. Հուսիկ Արա – բանաստեղծ

29. Արփի Մախսուդյան – լրագրող

30. Նարինե Կռոյան – գրող, արձակագիր

31. Դավիթ Մշեցի - գրող, բանաստեղծ

 32. Խաչիկ Մանուկյան - գրող, բանաստեղծ

33. Լիլիթ Հարությունյան - գրականագետ

34. Անի Խաչիկյան - դերասանուհի

35. Ֆելիքս Հայրապետյան - գիտ. Թեկնածու

 36. Նաիրա Մովսիսյան - դերասանուհի

37. Յուրիկ Բաղդասարյան - մանկավարժ

38. Լուսինե Խաչատրյան - լրագրող

39. Կարեն Հովհաննիսյան - թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ, անկախ հետազոտող

40. Սրբուհի Ստամբոլցյան - երգչուհի, երգահան

41. Սպարտակ Լալայան - արվեստաբան

42. Խորեն Գասպարյան - գրող, թարգմանիչ, լրագրող

43. Անդրանիկ Ներսիսյան - Կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր

44. Ռուզան Հովսեփյան- բանաստեղծ, թարգմանիչ

45. Նարինե Ավետիսյան – լրագրող, «Լոռի» հ/ը գլխավոր խմբագիր

 46. Հայկուհի Հակոբյան - կոմպոզիտոր, տեսաբան

47. Վահէ Լոռենց - պատմաբան, գրող-հրապարակախոս

48. Դավիթ Գյուլզադյան-լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

49. Մարգարետ Ասլանյան - բանաստեղծ, թարգմանիչ

50. Գևորգ Գիլանց - բանաստեղծ, թարգմանիչ

1 Մեկնաբանություն

  1. Շատերի կողմից վաղուց ի վեր բազմի՛ցս հնչեցրած ու խիստ անհրժեշտություն ներկայացնող առաջարկ է, որին կրկին միանում եմ սիրով... Հեռուստատեսության նախկին խմբագիր, Հայաստանի և Դանիայի Կոմպոզիտորների Միության անդամ, կոմպոզիտոր Երևան, Մինաս Ավետիսյանի 4 փող. 10ա շենք, բն. 2 Կոպենհագեն, Բույկերփորտեն 37

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *