Արտաշատ քաղաքի խանութներն այսօր չեն բացվել, անհատ ձեռներեցները դուրս են եկել բողոքի ցույցի։ Նրանց խոսքով, հարկային տեսչությունն իրենց քաղաքի տնտեսվարողների նկատմամբ անտեղի տուգանքներ է կիրառում.
« Գալիս մտնում են խանութ ՀԴՄ են ման գալիս, չեն գտնում՝ անցնում են աշխատողներին, խանութում երեք հարյուր հազարի ապրանք ունեմ, կես միլիոնի ակտ են գրում»,-նշում է տնտեսվարողներից մեկը։
Ակցիայի մասնակիցների խոսքով, այս ցույցը նախազգուշական է, եթե խնդիրը չհանգուցալուծվի գործադուլ կանեն։ Քիչ առաջ այստեղ եկավ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա հավաքվածներին կոչ արեց ներկայացնել փաստաթղթերը և նա անձամբ կզբաղվի հարցով, քննություն կանցկացնեն։
0 Մեկնաբանություն