ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է հունիսի 8-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները:
Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ շաբաթօրյակին ներգրավվել է 1898 միավոր տեխնիկա, կիրառվել են մաքրման տարբեր տեսակի շուրջ 46481 գործիքներ։ Ընդհանուր առմամբ՝ մարզերում մաքրվել է 98 աղբակույտ։
Համապետական մաքրության աշխատանքներին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և բազմաթիվ կամավորներ։
Աղբից մաքրվել են փողոցներ, բակեր, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, անտառամերձ ու ճանապարհամերձ տարածքներ, այգիներ, պուրակներ, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների տարածքներ։
0 Մեկնաբանություն