Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 17:07-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:07-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:
Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր:
Երկրաշարժին հաջորդել են հետևյալ հետցնցումները. տեղական ժամանակով ժամը 23:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:03-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ, Գյումրի քաղաքում և Շիրակամուտ գյուղում՝ 2-3 բալ:
Ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:
Ժամը 20:43-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:43-ին), օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով, որը զգացվել է Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում 3-4 բալ ուժգնությամբ և Թումանյան քաղաքում՝ 3 բալ, հաղորդում է ԱԻՆ-ը:
Խմբագրության կողմից.
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից որևէ հավելյալ ինֆորմացիա չի տրվում՝ ոչ սպասվող նոր ցնցումների, ոչ էլ՝ պաշտպանվելու վերաբերյալ: Այսինքն, ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա՝ ՊՈՍՏՖԱԿՏՈՒՄ:
0 Մեկնաբանություն