Արտագաղթի հիմնական պատճառը աշխատատեղերի բացակայությունն ու գործազրկությունն է: Սա Հայաստանի գլխավոր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի պնդումն է:
«Եթե մենք խոսում ենք արտագաղթի դեմ պայքարելու մասին, առաջինը՝ աշխատատեղերի ստեղծումն է: Արծվիկ Մինասյանի հայտարարությամբ միակ հաջողությունն այս 100 օրում՝ ապագայում 1600 աշխատատեղի ձևավորումն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց սոցիոլոգը:
Ըստ Ադիբեկյանի՝ մենք ունենք կես միլիոն զբաղվածություն չունեցող մարդկանց թվաքանակ, հիմա համեմատեք կես միլիոնը 1600-ի հետ: «Ընդ որում, ամենատխուր իրավիճակն այն է, որ մեզ մոտ կրթություն ստանում են, եւ ուսանողության 75%-ը արտագաղթելու միտում ունի, որովհետև հասկանում է՝ ինքը Հայաստանում աշխատանք չի ունենա։
«Եթե մեկն ուզում է գլուխ գովի, թե արտագաղթը կանխել է, պետք է ցույց տա ինչքանի աշխատատեղ է ստեղծել, որքանով է բարձրացրել աշխատավարձերի մակարդակը, թոշակները, նպաստները»,- նշեց սոցիոլոգը:
0 Մեկնաբանություն