Այն մթնոլորտը, որը ձեւավորվել է Մանվել Գրիգորյանի շուրջ, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննության վրա, այսօր հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Այս գործի շրջանակում պետք է բացառել անհանդուրժողականությունը Մանվել Գրիգորյանի եւ իր ընտանիքի հանդեպ»:
Մանվել Գրիգորյանի նկատմանբ կիրառվում է խոշտանգում, հայտարարում է փաստաբանը:
«Առանց հաշվի առնելու նրա հիվանդությունները վերցրել են արգելանքի տակ, որը միջազգային իրավանորմով համարվում է պետության կողմից կատարվող անմարդկային ծանր հանցագործություն եւ կոչվում է խոշտանգում»:
Փաստաբանն անդրադարձավ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, նշելով.
«Ի՞նչ եք կարծում պարոն վարչապետ, ձեր կանխակալ կարծիքը լսելուց հետո հին մեթոդներով աշխատող դատարանները ինչ պետք է անեն: Ձեր հայտարարությունից հետո հասարակությունը ատելությամբ է լցվել Մանվել Գրիգորյանի դեմ»:
Լեւոն Բաղդասարյանը վարչապետին ուղղված նամակում նշեց՝
«Հրապարակային հանդես գալ եւ կոչ անել հասարակությանը դադարեցնել հաշվեհարդարների կոչերը եւ ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից զրպարտանքի համար»:
Կորի գրողի ծոցը Տզրուկ
Լեւոն Բաղդասարյանը 100% իրավացի է: