Հայաստան

Հակառակորդը գնդակոծել է Արենին․ գյուղացիները վախեցած են՝ «իրավիճակը լուրջ ա»

Արենիում ամեն օր կրակոցներ են հնչում, այրվում են սահմանին մոտ գտնվող մշակովի այգիները:

Պարզելու համար, թե իրականում ինչ է կատարվում գյուղում, զրուցեցինք տեղի բնակիչների հետ, որոնց խոսքով՝ կրակոցներն ավելի հաճախակիանում են առավոտյան և երեկոյան:

«Մեզ դա շատ է անհանգստացնում, իրենք ամրապնդել են իրենց դիրքերը, ճանապարհները սարքել են»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ հավելելով, որ վերջին 20 տարում կրակոցներ չէին հնչել, բայց այս վերջին ժամանակներս միմյանց դիրքերի վրա են կրակում, ոչ՝ գյուղի վրա:

«Թեև այդ կրակոցներին բանի տեղ չենք դնում, բայց վախը սրտներումս է»,- ասաց մեր զրուցակիցներից մի կին և հավելեց, որ ինքը տեղյակ չէ, թե որքանով են կրակոցները կապված դիրքերի տեղաշարժի հետ:

Նրանք նշեցին, որ այժմ ամենավատ շրջանն է՝ բերքահավաքի շրջանը, և մարդիկ դժվարությամբ են իրենց բերքը հավաքում. «Ես էլ ուզում եմ շինարարություն անել, տանիքը փոխել, բայց ռիսկ չեմ անում: Սկզբում մի քիչ խուճապ կար, բայց հիմա արդեն կրակոցների ձայնից ճանաչում ենք՝ որն են մերոնք կրակում, որը՝ նրանք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *