Հայաստան

Համապետական մաքրության օր

Հանրապետության  տարածքում  այսօր վաղ առավոտից մեկնարկել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարության կողմից նախաձեռնված համապետական մաքրության օրվա ակտիվ միջոցառումները:

Շաբաթօրյակի միջոցառումներին  մասնակցում են  գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցները, մարզպետարանները, համայնքնապետարանները, առողջապահական, հանրային և կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, քաղաքային պուրակներում, զբոսայգիներում:   

Համապետական շաբաթօրյակի արդյունավետության և աշխատանքների համակարգվածության ապահովման նպատակով Google Maps հավելվածների միջոցով ըստ մարզերի տեղանշված են աղբահավաքության վայրերը հանրապետության համայնքներում։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *