Հայաստան

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *