Վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետ Գարեգին Բ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում և ըստ նրա՝ վարքագիծը, որ դրսևորվում էր դառնում էր խնդրահարույց։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Թաթոյանը։
Վերջինս բավական հակիրճ խոսեց այս թեմայի մասին։ Նրա խոսքով՝ ընդհանուր մթնոլորտն այնպիսին էր, որ միտումներ կային բռնության դրսևորման։ «Ես ուզում եմ հատուկ նշել, որ լեգիտիմ բողոքելու, քննադատելու իրավունքը կարևոր է և երբեք չի կարելի սահմանափակել։ Բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ հարցերը պետք է լուծվեն համերաշխության մթնոլորտում»,- ասաց Թաթոյանը և հրաժարվեց այլ մեկնաբանություններ անել։
Ի դեպ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ծավալված բողոքի ակցիաների առնչությամբ իշխանության ներկայացուցիչները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտարարել են, որ դա ներեկեղեցական խնդիր է և այդ խնդիրը պետք է լուծեն հոգևոր դասի ներկայացուցիչները։
Մանրամասները՝ տեսանյութում
0 Մեկնաբանություն