Հայաստան

Քաղաքացիները պահանջում են Քոչարյանին ազատ արձակած դատավորի ինքնաբացարկը

Մի խումբ քաղաքացիներ վերաքննիչ քրեական դատարանի դիմաց պահանջում էին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանի ինքնաբացարկը։

Ակցիայի կազմակերպիչ Նարեկ Սարգսյանի խոսքով Ազարյանն երկրորդ նախագահի պաշտպանների բողոքը քննելու իրավունք չուներ.

«Նա եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում, նրան դատավոր նշանակելն անօրինական էր»։

Ակցիայի մասնակիցները որոշեցին իրենց հարցերն անձամբ Ազարյանին ուղղել, սակայն դատարանի աշխատակիցներից մեկը նրանց հայտնեց, որ Ազարյանն այսօրվանից արձակուրդում է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *