Կարտոֆիլի պահեստ համարվող Ազատանում այս տարի ոչ միայն վաճառելու, այլ նաև տուն տանելու որակյալ բերք չկա: Կարկտահարված դաշտերը չեն վերականգնվի:
Շիրակի մարզ այցելած Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը շրջել է դաշտերում, ծանոթացել ստեղծված իրավիճակին: Մեկ շաբաթվա ընթացքում կարվեն հաշվարկներ:
Նախարարը վստահեցրել է, որ կառավարության աջակցությունը չի ուշանա: Նախարար Խաչատրյանն այցելել է նաև Գյումրու սելեկցիոն կայան:
0 Մեկնաբանություն