Տնտեսական աճի այն մոդելը, որ ունենք ձեռնտու չէ, մենք հենց դա ենք փոխելու Հայաստանում, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներն ունենալու են տնտեսական գործունեությամբ զբաղվելու միեւնույն հնարավորությունը եւ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ:
«Այսօր Հայաստանում չկա բենզինի, բանանի մենաշնորհ, այդ մենաշնորհը միայն ժողովրդինն է պատկանում: Տնտեսական հեղափոխություն է լինելու, եւ դուք պետք է հաղթեք, անընդհատ հաղթեք»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին:
«Մենք բացահայտելու ենք Հայաստանի բոլոր թալանչիներին: Մեր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է , այլ ձեզանից գողացվածը ձեզ վերադարձնելը: Միլիոնավոր դոլարներ վերադարձվում են պետությանը: Մեր դատավորների մի զգալի մասը սպասարկել է կոռուպցիոներին եւ շատ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս: Այս դատական համակարգի նկատմամբ անվստահությունը շարունակում է խորը մնալ: Մենք չպետք է միջամտենք դատական համակարգի գործերին, բայց սա չի նշանակում, որ դատավորները պետք է հրահանգներ ստանան նախորդ կոռումպացված իշխանություններից: Խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ»,-ասաց նա:
Առաջիկայում կորոշենք, թե արդյոք մենք չպիտի որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ:
«Մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ, օրինակ` ապօրինի հարստացման օրենքը ուժի մեջ է մտել 2017թ-ի հուլիս մեկից: Կա նաեւ մի ուրշ պրոբլեմ, ես ուզում եմ մի օրինակ բերել, շատ բարձրաստիճան պաշտոնյայի հարազատ եղբոր միայն մեկ հաշվեհամարում՝ էստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում հայտնաբերվել է 30մլն դոլար, ընդամենը մեկ հաշվեհամարում: Էն, որ երեկ մեկը հարցնում էր, բա չեն հարցնելո՞ւ ուր են էդ 50 տոկոսները, իսկ դուք լինելու եք պատասխան տվողը: Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է մինչեւ վերջ: Հիմա էդ հաշվեհամարում, որ էդ 30 մլն դոլարը կա, մեր օրենքների տեսակետից չափազանց դժվար է քննություն կատարելը, որովհետեւ այդ մարդը երկար տարիներ բարձրաստիճան պաշտոնյա չի եղել եւ այդ առումով կա դժվարություն»,-ասաց Փաշինյանը:
0 Մեկնաբանություն