Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ կոչ է անում չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ:
«Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ, վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին՝ չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար»,- գրել է Հարությունյանը:
0 Մեկնաբանություն