Ահազանգում է նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Պաշտպանի խոսքով՝ միակ մխիթարանքն այն է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից նշանակվել է փորձաքննություն։
«Ես հույս ունեմ, որ մոտ ապագայում այդ փորձաքննության արդյունքները ստանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը համապատասխան որոշում կկայացնի։ Ինձ թվում է ՀՀ-ում ոչ մի մեղսունակ բժիշկ կասկածի տակ չի դնի, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունները անհամատեղելի են կալանքի հետ»,- ասում է պաշտպանը։
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Մանվել Գրիգորյանը բժշկական սպասարկումից դժգոհություններ չունի։ «Այն նյութատեխնիկական բազան եւ բուժանձնակազմը, որով ՔԿՀ-ն հագեցված է, ծառայում է իր նպատակին, սակայն դա բավարար չէ գոնե վիճակը կայուն պահելու համար»,- ավելացնում է Արսեն Մկրտչյանը։
Ըստ նրա՝ որեւէ ՔԿՀ-ում քիմիոթերապիա անձը չի կարող ստանալ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Մանվել Գրիգորյանը կալանավորվեց։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Այս արարքը պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով: Նա մեղադրվում է նաեւ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Հոդվածը նախատեսում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
0 Մեկնաբանություն