Հայաստան

Մարզպետներ կնշանակվեն նաեւ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից. Նիկոլ Փաշինյան

Նորանշանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի  եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նշանակումները միանշանակ չի ընդունվել, քանի որ նրանց անվան հետ ընկերություններ են փոխկապակցվում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին  չի անհանգստացնում նրանց անվան հետ կապված խոսակցությունները. «Եթե մենք հիմք կունենանք, հիմնավորում, որ որեւէ փոխկապակցված գործունեություն դուրս է գալիս «Թավշյա Հեղափոխության» տրամաբանությունից, ուրեմն կլինեն կոնկրետ լուծումներ: Եւ հիմա կարծում եմ՝ մենք բոլորս, հանրությունը, մամուլը հնարավորություն ունի լիարժեք վերահսկողություն իրականացնելու եւ այդ վերահսկողությունը կլինի արդյունավետ»: Այսօր այս մասին վարչապետը հայտնել է «Սիվիլնեթին»:

Վարչապետն անդրադարձել է նաեւ Սոչիում տեղի ունեցած  հանդիպումներին.  «Բոլոր հարցերը քննարկվել են եւ  շատ գոհ եմ հանդիպումներից: Շատ արդյունավետ այց էր եւ ես համոզված եմ, որ այդ շփումների եւ հարաբերությունների արդյունավետությունը առաջիկայում միայն կավելանա»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներ կնշանակի ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլեւ Դաշնակցությունից եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից:

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ վերադարձ հնին չի լինելու եւ այն, որ ՀՀԿ-ն վերադասավորվում է՝ հակահեղափոխություն անելու համար, միայն հեքիաթներ են:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *