Հայաստան

Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին:

«Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ներկայիս սահմանադրական հնարավորություններով ես` որպես վարչապետ, պետք է հրաժարական տամ և խորհրդարանը պետք է 2 անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետեւյալը՝ արտահերթ խորորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ,  ոչ միայն վարչապետի հրաժարականի դեպքում , այլ, երբ խորհրդարանը ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Այս փոփոխությունները  կընդունի հենց ԱԺ-ն»:

Նիկոլ Փաշինյանը դիմեց հավաքվածներին՝ եթե ՀՀ քաղաքացիներդ, դա ձևակերպեք որպես ձեր կողմից հստակ պահանջ, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *