Նաիրիտ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի փոխանցմամբ՝ Կառավարությունը պատրաստ է առանց պայմանների բանակցել և վերագործարկման դրական եզրակացություն ստանալու դեպքում աջակցել գործընթացին։ Մինչդեռ Նաիրիտի նախկին աշխատակիցներին և ներդնում անել ցանկացող «Եվրամիություն-Ասիա ԲՖԿ» հոլդինգի ներկայացուցիչներին սնանկության գործով կառավարիչը խոչընդոտում է մտնել գործարան և իրականացնել փորձաքննություն։
«Հիմնական նպատակն այն է, որ օտարերկրյա ներդնողները հոգնեն ու գնան։ Սա վերջին ճիգն է, վերջին մարդիկ են մնացել։ Բոլորը եկան բոլորը գնացին, որովհետև այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի չկարողանան մուտք գործել գործարան»։
Չնայած գործարանի գույքի օտարումը դադարեցնելու որոշմանը՝ այն դեռ շարունակվում է։ Նախկին տնօրենի պնդմամբ՝ սնանկության գործով կառավարիչը չարաշահումներ է թույլ տալիս։
0 Մեկնաբանություն