Հայաստան

«Պետական տուրքի մասին» մասին օրենքում լրացում կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Կողմ քվեարկեց 78 պատգամավոր, դեմ՝ 42։ Դեմ քվեարկեցին ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունները։

Հիշեցնենք, որ այս նախագծով Հայաստան ներկրվող ցեմենտի վրա 22 հազար դրամ պետական տուրք է դրվում։ Սա, ըստ կառավարության, միտված է տեղական ցեմենտ արտադրողների շահերի պաշտպանությանը: 

Քվեարկությունից առաջ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախագիծը քվեարկության կդրվի Տնտեսական հանձնաժողովում առաջարկված տարբերակով՝ մեկ տարի ժամկետով եւ առանց կլինկերը հարկելու:

Միքայել Մելքումյանը վարման կարգով եւս մեկ անգամ ասաց, որ օրենքի բովանդակությունը ցույց է տալիս, որ այն ապագա չունեցող է:

Այնուամենայնիվ՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *