ՀՀ Վճռաբեկ դատարանը քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ քննում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների՝ «Իգլայի»գործով 2018 թվականի մայիսի 24-ին Վճռաբեկ դատարան ստացված արդարացման պահանջով բողոքը:
Բացի բողոքից, Վճռաբեկ դատարան են ներկայացվել նաև անձնական երաշխավորագրեր՝ ԱԺ «Ելք» դաշինքի և «Ծառուկյան»խմբակցության մի քանի պատգամավորների կողմից` Սամվել Բաբայանի կալանքը փոխելու մասին։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Արցախի հերոս Սամվել Բաբայանին դատապարտել էր 6 տարվա ազատազրկման, իսկ Վերաքննիչ դատարանը վճիռը թողել էր անփոփոխ:
Քիչ առաջ Վճռաբեկ դատարանը բողոքը բավարարեց մասնակիորեն` Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի և Դամվել Բաբայանի գործն ուղարկել նոր քննության:
Կալանքը փոխելու մասին միջնորդությունները նույնպես բավարարվեցին: Գրավի գումարը վճարելուց հետո Սամվել Բաբայանը և մյուս ամբաստանյալներն ազատ կարձակվեն:
0 Մեկնաբանություն