Հայաստան

Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանքից ազատվեց 50 մլն դրամ գրավի դիմաց

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանն այսօր ազատ արձակվեց 50 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ քննվել էր Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու մասին հարցը։

Հայկ Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *