Ոստիկանության հատուկ ջոկատայինները արդեն մոտ մեկ ժամ է՝ խուզարկություն են իրականացնում «Յանս Ակումբ»-ում:
Մեր տեղեկություններով, խուզարկությունն իրականացվում է Քննչական կոմիտեում հափշտակության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում: Այդ գործով ակումբի հաշվապահը մեղադրյալ է: Այժմ վերջինս տնօրինության դեմ ցուցմունք է տվել, ինչի «պատճառով» էլ խուզարկություն է իրականացվում:
Ըստ որոշ տեղեկությունների՝ «Յանս»-ը կապվուիմ է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավար, գեներալ Վաչագան Ղազարյանի հետ (Սերժի Վաչո):
0 Մեկնաբանություն