Հայաստան

Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Վանաձոր-Դիլիջան  ավտոճանապարհները:

Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների  ավտոճանապարհներին  առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Մեղրու լեռնանցքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Քաջարան հատվածում, Մեղրու լեռնանցքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *