Հայաստան

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում հայտնաբերվել են 300 մլն դրամի խախտումներ. Գործն ուղարկվել է Դատախազություն

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ, դրանց մասին հաղորդագրությունն ուղարկվել է Դատախազություն՝ պարզելու համար՝ արդյո՞ք կան քրեական գործի տարրեր։ Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով բուժկենտրոնի տնօրեն, Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին աշխատանքից հեռացնելու մասին լուրերին և նախարարության կողմից հիմնարկում կատարվող ուսումնասիրությանը՝ պարզելու 2016, 2017, 2018 թվականներին պետական պատվերի գումարների ծախսի արդյունավետությունը:

Ըստ նրա՝ խախտումների մեծ մասը բուժծառայություն չստացած հիվանդների վրա սոցփաթեթի շրջանակում ծախսված գումարներ են. «Միջանկյալով մենք արդեն 300 մլն դրամի նման դեպք ենք հայտնաբերել»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *