Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման խնդրին: Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինն, ըստ նրա, Ամուլսարի մասով արդեն սկսել է ստուգումները:
«Ստուգումները մի քանի բաղադրիչներով են լինելու, և բնապահպանական, և փաստաթղթային մասով: Նախանական մոտ 10 օր է անհրաժեշտ»,- ասաց նա:
Այն, որ հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենա» ընկերությունը սպառնում է դատական հայց ներկայացնել Հայաստանի դեմ, եթե արգելվի հանքավայրի շահագործումը, բնապահպանության նախարարը պատասխանում է, որ ոչ ոք սպառնալով չպետք է խոսի:
0 Մեկնաբանություն