«Օկտավա» ծրագրի շրջանականերում լոռեցիների հետ հանդիպմանը ՀՀ վաստակավոր արտիստուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը խոսեց թատրոնի զարմանահրաշ աշխարհից և իր անսահման սիրուց ու նվիրվածությունից առ թատրոն: Մասնագիտության ընտրության ու դժվարությունների հաղթահարման մասին կիսվելով, Նարինե Գրիգորյանը պատմեց նաև շրջագայությունների ժամանակ տեսած թատրոնների ու մեր՝ ազգային թատրոնների տարբերությունների ու նմանությունների մասին: Վանաձորի Ստեփան Զորյանի տուն թանգարանի դահլիճում արտիստուհու հետ մտերմիկ զրույցի բռնվեցին ապագա դերասանները, ռեժիսորներն ու ասմունքողները, ներկա էին նաև ավագ սերնդի ներկայացուցիչներ: Բեմադրիչը կազմակերպեց վարպետության հետաքրքիր դաս՝ ապագա արվեստագետների մասնակցությամբ:
Հանդիպումը և զրույցը համակարգեց գրող և արտիստ Էլֆիք Զոհրաբյանը:
«Օկտավա» ծրագիրն է իրականացվում է համայնքերի զարգացման «Ռեգիոն» կենտրոնի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
0 Մեկնաբանություն