Վանաձորի Հայքի հրապարակը (նախկինում` Կիրովի) նախագծել է Ալեքսանդր Թամանյանը, ու որպեսզի հրապարակի ճարտարապետական համալիրը ամբողջական լինի, նխագծում տեղ է հատկացրել նաև Կիրովի արձանին, որը խորհրդային տարիներին հանվեց: Տեղը մինչև հիմա դատարկ է: Կարծում էի` այստեղ մի մեծ հայի, հայրենասերի արձան կտեղադրվի… Բայց ո~չ, ինձ հասած լուրերի համաձայն` այստեղ կհառնի գովազդային վահանակ. փող պիտի աշխատեն: Սոված գայլերի պես նետվել են էս քաղաքի վրա: Մի հարցնող լինի` տեղական իշխանություն, Վանաձորի նոր էջ, ո՞վ է ձեզ թույլ տվել հրապարակում բիզնես դնել, դուք չգիտե՞”ք, որ այն պատմաճարտարապետական մի ամբողջ համալիր է ու անձեռնմխելի:
Սիրելի վանաձորցիներ, չպիտի թույլ տանք, որ մեր հրապարակը ապականեն, ավելին, պիտի համախմբվենք և որոշենք այնտեղ արձան տեղադրել: Տարաբերակներ շատ կան` Տիգրան մեծ, Գարեգին Նժդեհ, Զորավար Անդրանիկ, Թումանյան… Տեղական հանրաքվե կկազմակերպենք և բոլորով կորոշենք, թե ո՞ւմ արձանը լինի: Կգտնենք բարերարներ, կհանգանակենք, հանձնաժողով կստեղծենք ու մեր քաղաքի դեմքը ոչ միայն կփրկենք, այլ նաև` կգեղեցկացնենք: Առայժմ այսքանը:
0 Մեկնաբանություն