Ուղիղ երկու տարի առաջ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները գրավեցին եւ երկու շաբաթ վերահսկողության տակ պահեցին ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը:
Նրանց խմբում էր նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդան Գերավետյանը, որն արդեն 5-րդ օրն է ազատության մեջ է, մեկ միլիոն դրամ գրավի դիմաց փոխվել է նրա խափանման միջոցը: Վարդան Գերավետյանը 11 տարի պայքարել է Տերյան 23 շենքի իր տան համար, որը ճանաչվել է հանրային գերակա շահ եւ ենթակա է քանդման: Ակտիվիստը միացել է «Սասնա ծռեր»-ին՝պայքարի բոլոր միջոցները սպառված համարելուց եւ խնդիրները չլուծվելուց հետո:
« Այն թալանչի ռեժիմը, որ կար, ապազգային, հիմա մենք համոզվում ենք, այն ինչը մենք հիմա տեսնում ենք, բացարձակ ինձ համար նորություն չի, էլէմենտար վարքագիծ չկար: Լկտիությունը հասել էր իր գագաթնակետին»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Վարդան Գերավետյանը:
«Սասնա Ծռեր»-ի գործողությունների ժամանակ զոհվեց 3 ոստիկան: Վարդան Գերավետյանն այդ ժամանակ պատրաստ է եղել ինքնազոհության . «Ամենասկզբից, անընդհատ, հնարավորինս բարձր զգուշացվել է որ մենք ձեր հետ խնդիրներ չունենք, որ ձեր վրա ոչ ոք չի կրակելու, ձեզ ոչ ոք չի վնասելու, դուք մի դիմադրեք, որ դուք այս իշխանությունների ձեռքի մահակն եք: Դուք չեք ուզում լավ ապրել, որովհետեւ դուք եք Սերժ Սարգսյանի ոտքերը, ձեռքերը, շատերը ընկալել են, եթե չընկալեին, շատ ավելի արյունեհաղություն կլիներ:
Ես Ճիշտն ասած, չեմ մտածել զոհերի մասին, ես պատրաստ եմ եղել իմ կյանքը զոհաբերելու: Եթե երկրում կատարվում էր այն, ինչ որ կատարվում էր, ուրեմն մենք բոլորս մեղավոր էինք, անխտիր» :
0 Մեկնաբանություն