Հայաստան

Ժիրայր Սեֆիլյանը Մանվել Գրիգորյանի մասին կխոսի ոչ հիմա (տեսանյութ)

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր  Սեֆիլյանը  և Արցախի ՊՆ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ներկա  են Սասնա ծռերի դատին։

Մինչ դահլիճ մտնելը, Սամվել Բաբայանը լրագրողներին ասաց,  որ նախկինում չի մասնակցել Սասնա ծռերի դատին, քանի որ եղել է անազատության մեջ։ Նա նշեց, որ քննության առարկա պետք է դարձվի ոստիկանների մահվան հանգամանքները, թե ինչպես են նրանք մահացել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ։

Սամվել Բաբայանն անդրադարձավ նաև գեներալ Մանվել Գրիգորյանի անվան շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, նշելով, որ դա իր համար նորություն չի եղել և ինքը բարձրաձայնել է այդ մասին։

Ժիրայր Սեֆիլյանն ընդհակառակը՝  ձեռնպահ մնաց գնահատականներ տալ  Մանվել Գրիգորյանի արարքին, նշելով, որ այդ մասին կխոսի հետո։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *