Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում դասական երաժշտության հնչյուններ են թևածում, Վանաձորի կամերային նվագախումբն է, «Հիշատակ» խորագիրը կրող համերգ՝ նվիրված է 88-ի մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին:
Լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ ունկնդրեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար, մաեստրո Ռուբեն Ասատրյանի խմբավարմամբ՝ Կոմիտասի, Բաբաջանյանի, Սաթյանի, Մանսուրյանի, Դավիթ Մնացականյանի և մեր համաքաղաքացի կոմպոզիտոր՝ Հայկուհի Հակոբյանի ստեղծագործությունները:
Վանաձորի կամերային նվագախմբի հետ հանդես եկավ հայտնի երաժիշտ, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար՝ Անդրեյ Բարանենկոն՝ կատարելով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգից հետո կամերայինը մեկնեց Երևան, մասնակցելու հայտնի դիպլոմատ-երաժիշտ Դավիթ Մնացականյանի կազմակերպած մեծ սիմպոզիումին: Սիմպոզիումի երաժշտական մասը պիտի ապահովի Վանաձորի կամերային նվագախումբը՝ մաեստրո Ռուբեն Ասատրյանի խմբավարմամբ:
0 Մեկնաբանություն