ՄԱՐԶ

Ալավերդցի անցորդները մատնացույց են անում համայնքի անբարեկարգ զբոսայգիները, սակավաթիվ ժամանցի վայրերը

Համայնքային բյուջեի կատարողականը, սեփական եկամուտների հավաքագրման և ծախսերի հավաքագրումը Ալավերդի խոշորացված համայնքում տարեվերջին հանադրում են: Այս մասով եթե ոչ աննախադեպ, ապա բարեհաջող տարի են ունեցել: Թվային տվյալներն ու եռամսյակային հաշվետվությունը Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հավաստմամբ օրերս կներկայացնեն ավագանուն և հանրությանը: Անգամ վարչական և ֆոնդային բյուջեում այլ ծրագրերին ուղղվող մնացորդային գումարներ են տնտեսվել: 3 սուբվեցիոն ծրագիր են ներկայացրել կառավարություն` ընդհանուր 145 մլն դրամի արժողությամբ: Ալավերդի համայնքի ճանապարհների կապիտալ վերանորոգում` տուֆ քարով սալարկմամբ, շուրջ 72 մլն ընդհանուր արժեքով Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի ոռոգման և խմելու ջրամատակարարման ցանցի վերանորոգում, և համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում ընդհանուր ավելի քան 45 մլն դրամ արժողությամբ: Ծրագրերին համայնքային ներդրումը կազմել է շուրջ 110 մլն: Սասուն Խեչումյանը սրտնեղում է. սուբվեցիոն ծրագրերի մասով քանակական խնդիր է առաջանում:Ավարտին են հասցրել համայնքի 5 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման սուբվեցիոն ծրագիրը, ընթացքի մեջ է գյուղական բնակավայրերի ոռոգման ցանցի ընդլայնման ծրագիրըը, որը խմելու ջրի առումով առաջնահերթ նշանակություն ուներ հատկապես Ակներում, Ծաղկաշատում, Կաճաճկուտում, Ջիլիզայում, ավելի հին ժամանակներից նաև Մադանում: Ոռոգման ցանցն են ավելացնում Ակներ, Հաղպատ և Աքորի համայնքներում, վերջին 2 համայնքներում բնապահպանական ծրագրերով նաև գիշերային լուսավորության լապտերներն են փոխել: Համայնքային բյուջեից ավելի քան 23 մլն ուղղել են Ալավերդու փողոցների փոսալցման աշխատանքներին, 900,000 դրամ` Հաղպատ գյուղական բնակավայրի ոռոգման ցանցի համակարգի վերանորոգմանը, շուրջ 1մլն 480,000 դրամ էլ գծանշումների և ճանապարհային նշանների ձեռքբերման և տեղադրման ծառայության համար են օգտագործել: Սասուն Խեչումյանը նկատում է, Ալավերդիում կան խնդիրներ, որոնց լուծման համար 15 և ավելի տարիներ կպահանջվեն:Դեռ 60-ականներին համայնքին հարակից 3 գյուղեր` Ակները, Սանահինը և Մադանը համայնքների խոշորացման արդյունքում վարչականորեն մտել են Ալավերդու տարածքի մեջ, արդեն 2017 թ-ից համայնքին են միացել ևս 5 գյուղեր Աքորին, Հաղպատը, Կաճաճկուտը, Ջիլիզան և Ծաղկաշատը: Այսպիսով Ալավերդի վարչական կենտրոնով խոշորացված համայնքում բնակիչների ընդհանուր թիվը դարձել է 24 549: Որպես ոլորտի փորձագետ Սասուն Խեչումյանը կառավարման առումով համայնքների խոշորացման մոդելը ճիշտ է համարում: Խոշորացմանը զուգահեռ համայնքում աճել է զբաղվածության հարցը, հարցվածների մեծ մասին միավորեց միևնույն` աշխատելու և նոր աշխատատեղեր բացելու ցանկությունը: Ալավերդցի անցորդները մատնացույց են անում համայնքի անբարեկարգ զբոսայգիները, սակավաթիվ ժամանցի վայրերը: Հարցվածների մեծ մասը դժվարացավ նշել որևէ տեսանելի առաջընթաց, փոխարենը հետընթացին անդրադարձան, հիշատակելով ներհամայնքային կապի-տրանսպորտի վատթար վիճակը, իսկ կանգառների ու կայանատեղիներ մասին խոսելն էլ ավելորդ համարեցին: Առանձնացրին ամեն տարի իրականացվող փոսալցման աշխատանքները, որակելով աննպատակ: Երբեմնի արդյունաբերական քաղաքում համատարած գործազրկություն է: Հարկ է նշել, որ 2018 թ-ին Ալավերդիու պղնձաձուլական գործարանի փակվելուց հետո համայնքում սոցիալական դրությունը բարդացավ, շուրջ 600 աշխատակից մնաց գործազուրկ: Վերջերս կառուցվող ադամանդի վերամշակման գործարանն էլ փոքրիշատե հոգում է մի քանի տասնյակ քաղաքացու աշխատատանքի հարցը: Գործազրկությանը զուգահեռ օր օրի շուկայում բարձրացող գները ալավերդցիներին կանգնեցրել են քաղաքը լքելու փակուղու առջև: Նրանց ոչ հետաքրքրում էր ՏԻՄ-ի աշխատանքը, ոչ մասնակցային կառավարումը, և ոչ էլ տեղյակ էին ՏԻՄ-ի աշխատանքներին:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *