Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Վահե Կռոյանն դիմել է Վանաձորի քաղաքապետին, միաժամանակ գրառում կատարել ֆեյսբուքյան էջում:
Տեղեկացնում եմ, որ Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ամեն օր հետիոտնի համար նախատեսված մայթին կայանում են ավտոմեքենաներ, և քաղաքի գլխավոր հրապարակում իրականացվում է ապօրինի առևտուր 18:00-ից հետո: Անթույլատրելի եմ համարում քաղաքի գլխավոր հրապարակը կայանատեղիի և շուկայի վերածելը:
Այդ իսկ պատճառով գրությունով դիմել եմ Վանաձորի համայնքապետարան' հարցին լուծում տալու նպատակով:
0 Մեկնաբանություն