«Լոռի» հ/ը թեժ գծին են զանգահարել Աղայան 59 թիվ 1, 2, 3 շենքերի բնակիչները՝ բողոքելով, որ արդեն 1 ամսից ավելի է, շենքերում չի կատարվում աղբահանություն: Բնակիչները զանգահարել են Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժին և մնացել անպատասխան: Բնակիչներին անհանգստացնում է հատկապես առնետների առատությունը, որոնք անարգել հասնում են մինչև 9-րդ հարկ, մտնում վերելակի մեջ:
Ինչպես տեղեկացանք Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանից, նշյալ շենքերն սպասարկում է «Լայվ» ընկերությունը: Ընկերության տնօրեն Գարիկ Անտոնյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց, հեռախոսահամարն անհասանելի էր: Ինչպես նշեցին Աղայան 59 թիվ 3 շենքի բնակիչները, առնետներն այնքան են տարածվել շենքում, որ կրծել են վերելակի հատակն ու պատերը, հասել են նաև շենքի բետոնե հիմքերին:
0 Մեկնաբանություն