Քաղաք

Ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղարը դիմել է համայնքի ղեկավարին

Բազմիցս անդրադարձել ենք Վանաձորի քաղաքապետարանի vanadzor.am կայքի անկանոն աշխատանքին, որի մասին բարձրաձայնում են նաև վանաձորցիները: Կայքի գնումների բաժնում որևէ տեղեկատվություն չկա, երբևէ չի էլ եղել, այսինքն քաղաքապետարանը գաղտնի է պահում շատ ու շատ գործարքներ, որոնք լուրջ կակածներ են առաջացնում քաղաքացիների մոտ:

 Անսալով բազմաթիվ քաղաքացիների մտահոգություններին, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը հարցում է կատարել Վանաձորի համայնքի ղեկավարին, խնդրելով տրամադրել ամբողջական տեղեկատվություն Վանաձոր համայնքի Տ. Մեծ-Մյասնիկյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկ ընկած հատվածում կատարվող սալիկապատման և այլ աշխատանքների մասին։ 
Ավագանու անդամը պահանջել է տրամադրել նաև աշխատանքներն իրականացնող ընկերության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ մրցույթային փաթեթ, ներկայացվող պահանջ, ընտրված կապալառու կազմակերպություն, կնքված պայմանագրի պատճեն, աշխատանքի ծավալներ և որակի երաշխիքային ժամկետ, ժամանակացույց, և այլ առնչվող փաստաղթեր։ 

1 Մեկնաբանություն

  1. Էսօր երթուղայինում էդ հարցի կապակցությամբ լսեցի, որ քաղաքապետարանում բոլոր ուղղություններով մրցույթերը ճիշտ և ժամանակին անց են կացվում, աշխատանքները նախապես հաստատված գրաֆիկներով առաջ են գնում, բայց մասնագետ-օպերատոր կադր չկա, որ քաղաքապետարանի կայքը վարի: (Ցանել են, բայց վարել չեն...)

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *