Վանաձոր խոշորացված համայնքի ՏԻՄ ճգնաժամի վերաբերյալ հերթական հեռուստաքննարկման հյուրը՝ ավագանու ՛՛Մամիկոն Ասլանյան՛՛ խմբակցության ավագանու անդամ՝ Գայանե Քալանթարյանն է:
ՏԻՄ-ը մեր անկախության տարիների կարևորագույն ձեռքբերումներից է, այն մշտապես կայացման փուլում է, կայանում է, սակայն հիմա մատնված է անգործության: Դա շատ ցավալի է համայնքի համար, որովհետև այն դերը, որը կատարում է համայնքի ավագանին՝ ստեղծված է որպես հակակշիռ գործադիրին՝ հիմա չկա: Իսկ գործադիրը գործում է միանգամայն ինքնուրույն, առանց հաշվի առնելու ավագանու կարծիքը, և գործադիրը չի գիտակցում ավագանու կարևորությունը: Առանց ավագանու քննարկումների, առանց քննադատության, առանց աջակցության՝ գործադիրը չի կարող լիարժեք գործել: Խնդիրները բազմաթիվ են, քանի որ համայնքը խոշորոցվել է, սակայն մենք, որպես ավագանու անդամներ՝ չենք զգում այդ բեռի ծանրությունը, միաժամանակ նաև չենք կրում այն բեռը, որ պարտավոր ենք:
Ընդդիմության բոյկոտի, ավագանու նիստերին չմասնակցելու, քվորում չապահովելու մասին Գայանե Քալանթարյանն ասում է, որ ցանկացած որոշում, ինչ մակարդակով այն կայացած լինի՝ ենթական է փոփոխության՝ իրադրությունով պայմանավորված, և ճիշտ բանակցությունների միջոցով, բանակցությունների ձևաչափը վերանայելով՝ հնարավոր է նիստեր հրավիրել և նիստերը կկայանան, բացառությամբ համայնքի ղեկավարի ընտրությունից, որն էլ մինչև մարտ ամիսը օրենքով է արգելվված, եթե որևէ բան չփոխվի:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն