ՄԱՐԶ

Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինն սպանել է կնոջը

Aravot.am-ի տեղեկություններով` աապրիլի 20-ին սպանություն է տեղի  ունեցել Գյումրու Շիրակացի փողոցի բնակարաններից մեկում։ Ժամը 20:10-ի սահմաններում շտապօգնությունից ահազանգ է ստացվել  ոստիկանություն` 1956 թվականին ծնված կնոջ մարմնական ծանր վնասվածքներ ունենալու մասին։  Այս տեղեկությունը հաստատել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Ըստ նախնական տեղեկությունների` կինը հյուրընկալվել է հարևանի տանը, ամուսինն էլ, բարկացած, ոգելից խմիչքի ազդեցության տակ, գնացել ու կենցաղային  հարցի շուրջ վիճաբանել  է կնոջ հետ, դանակով հարվածել որովայնի, կրծքավանդակի հատվածին, պատճառել կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, որովայնի էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահը գրանցվել է է Գյումրի բ/կ-ում։ Հանցագործության գործիքը, դատախազի տեղեկացմամբ, հայտնաբերվել է,  հարուցվել է  քրգործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով։

Սպանությունը կատարելու կասկածանքով ժամը 21․30-ին ձերբակալվել է  1952 թվականին ծնված տղամարդը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *