COVID19 հետզհետե զիջում է դիրքերը, վարակակիրների թվի նվազման տենդենցը փաստում է առողջապահության համաշխարհայի կազմակերպությունը, բայց պոլիկլինիկաներն ու բուժակ մանկաբարձական կետերը շարունակում են խստորեն պահպանել Քովիդի կանխարգելման միջոցառումները:
Դրական թեստը դեռ ցուցում չէ հիվանդանոցային պայմաններում բուժվելու, և հիվանդը չէ, որ կարող է ինքնուրույն որոշում կայացնել բուժման կազմակերպման վերաբերյալ: Ընթացակարգը կարգավորվում է պոլիկլինիկաների միջոցով, և արդեն մասնագիտացված ընտանեկան բժիշկն է որոշում կայացնում բուժման ընթացքի վերաբերյալ, որն էլ մշակվել է ԱՀԿ կողմից:
Պոլիկլինիկաները զբաղվում են թեթև և միջին ծանրության կորոնավիրուսային վարակի դեպքերի բուժմամբ, կատարում են թեստավորում, պատվաստում, տալիս խորհրդատվություն:
Շուրջ 20 ամիս է Սպիտակի բժշկական կենտրոնը ծառայում է որպես Քովիդ19 վարակակիրների համալիր բուժման կենտրոն: Այս ընթացքում կենտրոնը սպասարկել է շուրջ 10.000 հիվանդի: Մեր այցելության պահին 100 հիվանդ էր հոսպիտալացված, որից 20-ը ծայրահեղ ծանր, 80-ը ծանր վիճակում: Հիվադանոցում գործում է 2 վերակենդանացման բաժանմունք, վարակիչ գոտին՝ Սպիտակի Բժշկական Կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական նախկին բաժանմունքն է, որի աշխատանքն այս պահին կասեցված է:
Քովիդի բաժանմունքը պետության կողմից առավելագույնս ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով, դեղորայքով, սննդով, այս ամենը, ինչպես նաև բոլոր հետազոտություններն իրականացվում են պետպատվերի շրջանակներում: Վերակենդանացման բաժանմունքի բժիշկներ Գարիկ Սահակյանն ու Գոռ Հովհաննիսյանն առաջիններից էին, որ համաձայնեցին աշխատելու քովիդ բաժանմունքներում, միջազգային փորձն ու մասնագիտական կարողությունները օգտագործելով՝ սեփական փորձը ձեռքբերեցին ու անցան կյանքեր փրկելու իրենց գործին, դարձան Քովիդի մասնագիտացված բժիշկներ:
Կանխարգելիչ միջոցառումները պահպանվելու են, ասում է ԼՄԱ Առողջապահության եվ սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:
0 Մեկնաբանություն