ՄԱՐԶ

…ԵՍ ՀԱՍՏԱՏ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԿԼԻՆԵԻ ԱՍՏԾՈՒՆ. ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆ

«Լոռիմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն Կարեն Ադամյանը «Իրողության» մեջ: Ժամանակակից օթորինոլարինգոլոգիան՝ քիթկոկորդականջաբանությունը մեծ առաջընթաց է ապրում: Այսօր անգամ խլությունը խնդիր չէ: Երեխաները ոչինչ չեն լսում, ու հանկարծ նրանց զարմացած հայցաքը ու առաջին ադեկվատ ռեակցիան միջավայրի ձայների նկատմամբ, իսկ երբ դա զուգահեռվում է ժամանակակից լոգեպեդիայի հետ՝ հրաշքը դառնում է լիարժեք, կատարյալ: Այսօրվա բժշկությունը չի սիրում կիսատություն, թերություն, այն պիտի արդյունավետ լինի ու կատարյալ ամբողջապես:

Բժշկությունն ինձ համար կենսաձև է, առանց որի ես իմ կյանքը չեմ պատկերացնում և չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր դավաճանում են բժշկությանը: Սա մասնագիտություն է, որով ապրում ես, որով շնչում ես, որով նաև ընտանիքդ ես պահում…

Մանրամասները՝ տեսանյութում:

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ՝ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Լոռի» հեռուստաընկերությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Image alt
.

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *