ՄԱՐԶ

ԵԹԵ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՉԲԱՐԵԼԱՎԵՆ, ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԿՄՆԱՆ ԱՌԱՆՑ ԲՈՒԺՔՐՈՋ

 Աստղիկ Խաչատրյանը Արջուտ համայնքի բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրն է:   Ասում է ՝ 1991թ-ի այս շինությունը  կառուցվել է որպես ընտանեկան բժշկի աշխատասենյակ և կեցավայր, սակայն ցածր վարձատրության պատճառով  որևէ բժիշկ այդպես էլ չեկավ  գյուղ աշխատելու:  Հարմարավետ, ընդարձակ կառույցն այսօր շահագործվում է  որպես համայնքի  բուժկետ, որտեղ համարձակվել է աշխատել Աստղիկը, միաժամանակ լինելով տարածքի  և՛ մաքրուհին, և՛ տնտեսվարը, քանզի երբևէ չշահագործված, բայց թթվածնի թանկարժեք սարքի պահպանւթյունը ևս նրա աշխատանքի մեջ  է մտնում:

Բուժկետը սպասարկու է  շուրջ 1000 բնակչի, որից 173-ը՝ 0-18 տարեկան:  Աստղիկը ձմռանը և ցուրտ եղանակներին բուժկետ գալիս է միայն մաքրության ու տնտեսական հարցերով, որովհետև ջրաատակարարում ու ջեռուցում չկա:

Մեր կոմից դիտարկված գրեթե բոլոր ԲՄԿ-ներում առկա են խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:

Գուգարք կենտորնական պոլիկլիկայի տնօրեն Մարինե Սիմոնյանն ասում է, որ  մշտապես ֆոնդահայթայթման գործընթացի մեջ: 

Դարպասի բուժկետում առաջնային էր կահավորման խնդիրը.  Համայնքի 37 տարվա բուժքույր Մարինե Պետրոսյանն ասում է, որ 2010թ-ից աշխատում են  համայնքապետարանի մանկապարտեզին կից, չափսերով փոքր այս սենյակում: Բարելավվել է շենքային պայմանները, բայց  ոչ  գույքը, չունեն ծալովի շիրմա, մեծահասակների կշեռք, իսկ բազմոցը, դեղորայքի պահարանն ու գրասեղանը խորհրդային տարիներից չի փոխվել:

ԼՄԱ Առողջապահության եվ սոցիալական ապահովության վարչությունը քաջատեղյակ է ԲՄԿ-ի խնդիրներից, տնակային պայմաններից շենքային պայմաններ անցումը բավարար չեն համարում, մտահոգիչ է կադրերի բացակայությունը: 

Կարող ենք եզրակացնել, որ առողջության առաջնային պահպանման օղակների մաս կազմող նախկին գյուղական ամբուլատորիաները, որ վերապրոֆիլավորվել են` որպես ԲՄԿ- ր՝ գործում են անբարենպաստ պայմաններում, ձմռան ամիսներին բանկիչները բուժկետ չեն դիմում ջեռուցման, հոսող ջրի և կոյուղու բացակայության պատճառով,  իսկ  բուժքույրերը   փոխադրամիջոցի բացակայության պայմաններում   հարևան համայնքի կանչի հետքերով ստիպված են լինում ոտքով հատել երկար ճանապարհ, հուսալով որ մի օր կլուծվեն նաև իրենց  խնդիրները:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *