ՄԱՐԶ

ԵԹԵ «ԻՄ ՔԱՅԼԸ» ՈՐՈՇԻ, ԿԼԻՆԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ. ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Լոռու մարզպետարանը Վանաձորի համայնքապետարանի, քաղաքային համայնքների ղեկավարների հետ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ է, ասում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը՝ 4 ամսվա աշխատանքային հաշվետվությունը ներկայացնելու նպատակով հրավիրած մամլո ասուլիսին։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքային համայնքների ղեկավարներին, մասնավորապես Սպիտակի քաղաքապետին, ապա ըստ մարզպետի՝ նրա պաշտոնավարումը մոտենում է ավարտին: Արամ Խաչատրյանը խուսափեց հրապարակել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուների անունները, հորդորեց սպասել 1 ամիս, որից հետո հայտնի կդառնա նաև Վանաձորի քաղաքապետի ժ/պ ի անունը։

Չնայած շրջանառվող լուրերին Արամ Խաչատրյանը անկեղծացավ. մինչև այս պահը Վանաձորի քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունը քաղաքական թիմը չի դիտարկել, բայց և ոչինչ չժխտեց քաղաքականության մեջ։

Լոռու մարզպետը վստահ է. Լոռիում և մարզկենտրոնում ժողովրդի ճնշող մեծամասնությունը իշխող քաղաքական ուժին է վստահում։

Բերելով Սյունիքի օրինակը, մարզպետը նշեց, որ նախկին և ներկա որոշ պաշտոնյաներ իշխանության հասնելու համար նախընտրական պաշտոններ են խոստանում, նաև ժողովրդին վախեցնելու փորձված հնարքների դիմում՝ բայց նրանց

Արամ Խաչատրյանն ասաց, որ մարզպետ ընտրվելիս ինքը նախկինների հնարքներից չի օգտվել, որևէ մեկին պաշտոն չի խոստացել։ Անդրադառնալով կադրային փոփոխություններին, Լոռու մարզպետարանի նախկին աշխատակից Արշակ Բաղդասարյանին քաղաքական հետապնդման ենթարկելուն:

Լոռիում մեծ աղմուկ բարձրացրած հանքերի շահագործման հարցն այս պահին հանրային լսումների փուլում է, դրական և բացասական կողմերը քննարկելու նպատակով մարզպետը կողմերին հրավիրել է հանդիպման։

Հերմինե Այվազյան

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *