ՄԱՐԶ

«Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները պարտադրված գնումներ են կատարում սեփականատիրոջ խանութից

   Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան հանրությանը հայտնի դարձավ հեղափոխության օրերին՝ գործադուլներին ակտիվ մասնակցությամբ, սակայն վանաձորցիներին ֆաբրիկան հայտնի էր նախկին բոլոր ընտրություններից՝ միասնական քաղաքական որոշումներով ի պաշտպանություն ՀՀԿ-ի: «Գլորիան» երբևիցե ընդդիմադիր կեցվածքով չի առանձնացել, իսկ տնօրեն Բագրատ Դարբինյանն էլ մշտապես եղել է ՀՀԿ-ական իշխանությունների և նրանց թեկնածուների կողքին: Վերջին ԱԺ ընտրություններին, օրինակ, Ֆաբրիկայի ավելի քան 2000 աշխատակիցներ տնօրենի ցուցումով քվեարկել են ՀՀԿ-ի օգտին, իսկ վարկանշային (ռեյտինգային) ցուցակում ընտրել են ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանին:

 Ֆաբրիկայի աշխատակիցներն ասում են, որ արտաքուստ խաղաղ, հաջողված բիզնեսը միայն շղարշ է, հեքիաթ. այն միայն Բագրատ Դարբինյանին է բարիքներ բերում, իսկ մարդիկ ստրկության կարգավիճակով ճարահատյալ աշխատում են, որովհետև այլընտրանք չունեն: Պարզվում է՝ աշախատավարձի ցածր լինելու դեմ կազմակերպած բազում բողոքների ետևում կանգնած է հենց Դարբինյանը հետաքրքիր և խորամանկ մշակված մեխանիզմով։ Հիմնական պատվիրատու հանդիսացող իտալական ընկերությունը, տեղեկանալով աշխատակիցների բողոքի մասին, չի ենթադրում, որ գործարար Դարբինյանը այն սակագնով չի վճարում աշխատողներին, որը ներկայացվում է պատվիրատուին, այլ դրա կեսը կամ ավելի քիչ: Եվ ահա պատվիրատուն բարձրացնում է աշխատավարձը, իսկ ֆաբրիկայի աշխատողները ստանում են նույն ցածր սակագներով՝ ավելացնելով տնօերնի ապօրինի եկամուտները և գերշահույթը:

Սա դեռ բոլորը չէ։ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշախատողները ստացած աշխատավարձի մի չնչին մասն են կարողանում վերցնել, քանի որ սեփականատեր Բագրատ Դարբինյանը ֆաբրիկային կից ունի մթերային մեծ խանութ և աշխատողներին ստիպում է, որ մինչ աշխատավարձը նրանք ապառիկ գնումներ կատարեն միայն այդ խանութից, որպեսզի աշխատավարձից կատարի համապատասխան պահումները, իսկ իր խանութում մթերքի գները շուկայականից անհամեմատ բարձր են:

Մեր խմբագրություն դիմած աշխատակիցներն իրենք են հարց բարձրացնում. «Հարգելի լրագրողներ, իսկ ձեզ չի՞ հետաքրքրում, թե որտեղից Դարբինյանին միլիոնների հասնող շենք-շինությունները, կարողությունները, շքեղ դղյակը, կարծում եք արդա՞ր է բանվորին չնչին աշխատավորձով, շատ հաճախ արտաժամ աշխատեցնելը, նրա տառապալից աշխատանքի միջոցով իր բիզնեսները զարգացնելն ու գերշահույթ ստանալը, կարծում էիք՝ ինքը դռները բացել էր ու մեզ հանրահավաքի՞ էր ուղարկել, մենք գործադուլ արած օրերի դիմաց գիշեր-ցերեկ աշխատել ենք, նա բոլոր ընտրություններին էլ ՀՀԿ-ի կողմնակիցն է եղել և իր՝ գործարարի «բարի» համբավն օգտագործել՝ քաղաքական նպատակներով, այս գործադուլներն էլ կօգտագործի նոր իշխանություններին հաճոյանալու համար»:

Խմբագրություն դիմած քաղաքացիները թեև անձամբ էին եկել, բայց խնդրեցին ընդառաջել և չհրապարակել իրենց անունները՝ խուսափելով աշխատանքը կորցնելու վտանգից, որի նախադեպն արդեն ունեցել են:

26 Մեկնաբանություն

  1. էս սովետից եկած քծնանքը չի վերանում էլի, աշխատում եք լավ եք անում, գոհ եք, ուրախ եք, սիրում եք շեֆին, էտ էլ ձեր սրտով: Ես շատ կապշեի որ մի դժգոհ աշխատող էստեղ գրեր վստահ եմ, որ դրանք 99տոկոսն են կազմում: Հիմա ստեղ որ քծնվում եք ձեր գործերն ավելի լավացավ?, աշխատավարձը բարձարացավ?: Էս հեղափոխությունը չազդեց էլի , ինչ եք իրա բիզնեսի համար ձեզ կտրատում, մի քիչ դաստոինստվա ունեցեք էլի, որպես կին, շատ էլ թե ձեր շեֆն ա: Ու ձեր ամուսինները կարդում են ձեր ես սրտաճմլիկ բառերը որ ուղղված ա ուրիշ տղամարդու, նենց ճիշտ չի էլի: Ով ա Բագրատը?, հանրապետականին, սերժին ծառայած բիզմեսմեն: Նյուխով ա բեսամպ հեղափոխության հոտը հենց առավ ձեզ ուղարկեց ցույցի որ հետո կարենա կրուտիտ եղնի...

  2. Մերի Հասկանալի է, որ լրագրողին թյուրիմացության մեջ են գցել :Նրանք ովքեր ներկայացել են Գլորիայի աշխատողներ ուղղակի նախանձողներ և մրցակիցներ են, որոնց դուր չի գալիս այդ մարդու ստեղծած աշխատանքային պայմանները :Հայը մի լավ խոսք ունի << Մի պղտորի այն աղբյուրի ակը, որից ջուր ես խմում>>:Ուզում եմ ասել ,որ աշխատողները այդպես չէին արտահայտվի , քանի որ այդ աշխատանքն է իրենց ապրելու միջոցը:Քիչ ղեկավարներ են մտածում իր աշխատողի տեղափոխման մասին , նրանցից մեկը Բ. Դարբինյանն է:Խանութից օգտվել ոչ ոքի չի պարտադրվում :Մի թե վատ է ,որ աշխատող տան տիկինը իր գնումները կատարում է և հանգիստ աշխատանքից տուն գնում առանց մտածելու որտեղից պարտք անել մինչև աշխատավարձը:

  3. Vitali du etqan kas vor mardkanc viravorum es???? Ete inch vor mi anasun inchvor ankap banera durs tali da chi nshanakum vor du kam qu nman ............. iravunq unen mardkanc viravoren

  4. Iharke kan xndirner,vor petqe lucvi,bayc asel stipum en kam esim inch chka,vor gorci texnen asum ekeq parap frfraceq u gumar staceq,ban chunem aselu hastat tex unen bardzr vcharelu,fa el tox mer karavurutyan xndir@ lini.bereq hargenq gone nranc ovqer hnatavorutyun en tali mer erexannerin pahel qich te shat .

  5. tenas ova es nyuti hexinak@? sranc nmannerin arji dati tal. ba es lori tvin asa xmbagrutyun es gna harcazruyc vercra tnorenic . chuneq sepakan xmbagir inchqan esh ka mi mif patmuma hraparakum eq?

  6. Incheq animas xosum HHK akan er tenas ovea tenc anmit lurer taracum. Erevi amena uraxnuric er vor erkrum hexapoxutyun texi unecav. Es andzamb shnorhakal em et arduc mer qaxaqum 2500 @ntaniq pahelu hamar. Kan terutyunner bayc hastat kdzvi sax. Mersi Dzez @.Darbinyan

  7. Լավ դե ստերի հերն անիծեցիք: Ես մի քանի ամիս առաջ եմ եկել Երևանից պայմաններն էր հետաքրքիր Երկողմանի անվճար տեղափոխում ունեք, խանութը կա որ թույլատալիս տան սնունդ վերցնել վերջում վճարել, աշխատավարձերը ժամանակին ստանում եք, աշխատանքային ժամեը նորմալ են ես անձամբ եմ տեսել մի քանի օր ոնցա ժամը 18:00 հոսք սկսում դեպի մեքենաներ: Անգամ մտածեցի շատելա ես ամենը Ձեր համար ժողովուրդ: Երևանում վճարում են 80.000 ու ոչ տեղափոխում ոչ մտածում են ամսվամեջ կապրես թե սոված ես: Ձեր աշխատանքային պայմանները իդեալական են:

  8. Ay Anasunner ba incheiq uzum 3000000 ashxatavardz stanaiq... kuzeq saxit tnoren grancen et darbinyaninel ashxatox... es elnem darbinyani poxaren kpakem saxit kcampem groxi coc@ ... kasem de siktir exeq im anasun joxovurd... ba en karenn ova ara tenc xosacox txa es mi fabrikayel du baceir... ay tavar qo @ntaniqin piti uxarken AAC mi hat hav stugveq

  9. Կատարյալ հիմարությու է, ով աշխատում է լավ գիտի, որ հիմարություն է գրված

  10. De ba xi cheq asum, vor ashxatanqi jamin zugaran gnal chi kareli, meqenayi motic 1 rope chi kareli verkenal, poliklinika chen karox gnal, merneluc el linen.

  11. Մամիկոն Ասլանյանին դիմեք իրան հմի տենց բաներ են պետք որ Նիկոլի աչքը մտնի որ Վանաձորցիները անվստահությւոնչհայտնեն, Բգոյի քիփն ա, իքնը քաղաքապետ դու էլ քաղաքացի դիմեք թող օգնի, Բգոյին դատի տա, խաղեր տա հետներտ նկարվի բան, ցույցցերեին էլէր չե տենց խաղեր տալի, վռոդե ժողովուրդի հետա

  12. Девочки, так держать, молодцы вы, надо уметь за себя постоять. За вас, за красивых и трудолюбивых ванадзорских дам, за революцию. У вас есть Эдмон Марукян, справедливый парень, честный депутат, у вас есть власть, у вас есть Никол Пашинян.

  13. Ողբամ վիճակդ Հայաստան, Վանաձոր, իմ Կիրովական: Աշխատացնում են, մի թուլափայ տալիս, ստրուկի պես վերաբերվում, նվաստացնում, ստորացնում, թե բա ոնց կլնի, ձեզ համար աշխատատեղ եմ բացել: Արա, հլա էդ իտալական ընկերության թղթերը քրքրեք, տեսեք աշխատվարձի չափն ինչքան ա, ու ձեզ ինչ ա վճարում: Թո հեչ երեսով չտա, թե աշխատատեղ եմ բացել... Վախտին 90 ականներին իրան Մխոն ռադ արավ, չէր կարողանում աշխատեր, գնաց Ռուսաստան... Հիմա եկել սուտ բիզնեսմեն ա խաղում, մարդկանց ստրկացնելով: Հլա տեսեք Սարթոնում նույն բանվորն ու օտեկան ինչքան են ստանում ու իրա մոտ ինչքան: Լոռիթիվի ինչի? չեք ջնջում խեղճ աշխատողներին վերբերող վիրավորանքները: Արա գուգլում ուզեցա նկարներդ գտնեմ դեմքով տեղը բերեմ, մի տեղ սերժի հետ ես, մի տեղ Տիգրան Սարգսյանի, մի տեղ Մկի, մի տեղ Դարբինյան Սամոի, մի տեղ Մամիկոն Ասլանյանի, մարզպետների, սաղ հանրապետականների հետ, բա լավ ըտեղ մի հատ ընդդիմություն ոտք չի? դրել: Նիկոլը չի ների, հերթը քեզ էլ կհասնի:

  14. Barev dez, amot e ayspisi himarutyunner eq grum, mardn lav te vat karoxanum e apahovel ays anter petutyunum minimal aprelakerpn,duq drel qnnadatum eq dzer ipr xelaci,bayc irakanum aytpisi himarutyunnerov,duq @ndhamenn vaxkot ev tulamort mardiq eq,ban uneq aselu iran aseq dur chi galis meq ashxati ov e stipel

  15. Արա սաղտ "Սուկա" եք ելի Ձեր նմաններին պետքա ուղարկեն ադրբեջյան թափառող շներին միս... Ձեզ պիտի պաշկեքով վառեն... Մարդ որ աշխատատեղա ստեղծում ու վերջում արժանանումա նման կարծիքների... Ես ազգը միշտել ստրուկա եղել այ Ձեր նմանների համար: Գործից դժգոհ եք Հելեք ու ՍԻԿՏ.. Եղեք... Հետո ասում են Հայաստանում ներդրում անեն բիզնես բացեն... ում համար Ձեր պես սուկեքի... Տո սաղիտա վերբերվում... Սաղիտ այ ................... Պոռնիկ պորտաբույծեր...

  16. Es inqs ashxatum em Gloria kari fabrikayum,asem vor amen inch aydpes che,vochvoq chi stipum xanutic gnumner kataren,nuynisk paron Darbinyan@ hatuk qarter e tramadrel xanutic ogtvoxnerin,vorpisi nranq vercnen nisya,shat texer kan vor nisya chen talis,vata?vata vor nman bana stexcvel.vochmeki chen shahagorcum aystex,shabat orva ashxatacnel gumarvuma ashxatavardzin,enpes chi vor dzri en ashxatum.

  17. Shat xndirner kan Gloriayum. voronq petq lucen hamapatasxan marminer@. sksac mardu iravunqneri xaxtumic. verjacrac bnapahpanakan. vor glorian atxodner ayrum en . ev vnas patcharum bnutyan@

  18. Պաշտպանեք, լավ եք անում, ձեզ քիչ ա ինչ անումա, ստրուկի կարգավիճակը ձեզ դուրա գալիս....

  19. xanut@ aydqan karevor chi chen uzum tox chogtven vochmek chi stipum bayc ay gorcadir mi 2 tnoren xaytarak dzevov tox durs shprten hatkapes lilit harutyunyanin gna sovic satki vor imana inche nshanakum mardkanc viravorel texi antexi ev gorcic heracnel. aysqan@ imanalov paron Darbinyan@ qoxarkum e ays amen@

  20. Են որ ցածր աշխատավարձով բայց արտաժամով,մեկ մեկ էլ մինչև ուշ գիշեր աշխատացնում են ու նույնիսկ կիրակի օր են գործի կանչում ետ հաստատ,բայց չեն ստիպում խանութից ապրանք վերցնեն...բայց ետ խանութում ապրանքները 10% և ավել թանկ են մյուս խանութներից

  21. Անհեթեթ հոդված: Հոդվածը տվել են ու շարունակում են աշխատել, մի քիչ հարգեին իրենք իրենց, դուրս կգային աշխատանքից։ Հ.Գ հատուկ կատեգորիա հերյուրանք տարածողի

  22. Բա ինչու չի խոսվում, մնացած ֆաբրիկաների պայմանների մասին, որոնք նույն ձև են աշխատում, բայց աննկարագրելի լավ պայմաններում։

  23. Մեր ընտանիքի անդամներից 2 աշխատում են գլորիայում և նրանց ոչ ոք չի ստիպում օգտվել իրենց խանութից։հերիք է զրպարտեք ։ Վանաձոր քաղաքում միակ արտադրամասն է, որը ճիշտ ժամանակին վարձատրում է աշխատողներին։ Հայի բնավորություն է դարձել զրպարտելն ու չափազանցեցնելը։ Եթե այս արտադրամասն էլ փակվի 3000 մարդ գործազուրկ մնա ինչ են անելու

  24. հարգելի Գլորիայի աշխատողներ դիմեք ազգային անվտանգությանը և ինչպես հարկն է բագրատի հարցերով կզբաղվեն!

  25. այդպիսի բան չկա..ես էլ եմ աշխատում գլորիա կարի ֆաբրիկայում..ով ցանկանում է .ով կարիք ունի խանութից նիսյա ուտելիք վերցնի .նա ինքը իր կամքով է խանութից օգտվում..հերիք է ձեզ էժանացնեք..ամոթ է...

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *