ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էր մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է մի քաղաքացի կացինով հարձակվում ավտոմեքենայից դուրս եկած և իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրիում։
Նախապատրաստված նյութերի հիման վրա դեպքի առթիվ 26.08.2021թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա. -ն, ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
0 Մեկնաբանություն