Գյումրու թիվ 25 դպրոցում դասարանները դատարկ են, ուսման կարգը կրկին խաթարված է. այս անգամ ոչ թե գործադուլ, այլ դասադուլ, ընդորում աշակերտների ծնողների մասնակցությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում մասնակցել են 7 թեկնածու. 4 ձայն հավաքել է նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը, 2 ձայն՝ Իրինա Բաղդասարյանը՝ Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրենը։ Քանի որ նրանցից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 5 ձայն, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը։
Ծնողները պահանջում են վերանայել որոշումը. այս պահանջով դիմել էին նաեւ Շիրակի մարզպետարան:
0 Մեկնաբանություն