Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը արդեն բավականին երկար ժամանակ մանրազնին կերպով հետևում է Վանաձորում կատարվող ասֆալտապատման աշխատանքներին և բարձրաձայնում է կոնկրետ փողոցներում ասֆալտի վատ որակի ու ասֆալտապատող ընկերության անբարեխիղճ աշխատանքի մասին։
Այսօր ֆեյսբուքյան նրա էջից տեղեկացանք, որ Վանաձորի Լազյան փողոցը կրկին ասֆալտապատվում է։
«Իմ և մեր հետևողական քայլերի արդյունքում Լազյան փողոցը կրկին ասֆալտապատում են, և այս անգամ թվում է թե ամեն ինչ որակով կլինի։
Հաջորդը պետք է հետամուտ լինենք, որ նույնը իրականացվի Մոսկովյան, Մաշտոց և մնացած փողոցներում։
Հ․Գ․ Վանաձորի հետ կապված ցանկացած հարց բարձրաձայնեք ինձ, ես պատրաստ եմ հետևողական լինել բոլոր հարցերին»:
0 Մեկնաբանություն