Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմություն դարձող 2022թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր: Հայաստանը իրոք կարո՛ղ է դառնալ երկրագնդի ամենապայծառ կետերից մեկը՝ մշակույթի, գիտության, տնտեսության և այլ ոլորտներում: Սակայն այդ ուղին հեշտ չի լինելու: Կլինեն նաև դժվարություններ, հաճախ պայմանավորված մեզնից անկախ գործոններով, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողություններով:
Մենք ապրում ենք այն խորին գիտակցումով, որ ունենք մեկ Հայրենիք: Այդ Հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի միասնական ջանքերով: Սիրելի՛ հայրենակիցներ, մաղթում եմ հոգսերի թեթևացում: Այն, ինչ մենք անում ենք այսօր, առաջին հերթին անում ենք գալիք սերունդների համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ պահպանում են ազգային ավանդույթները և ձգտում նոր նպատակների: Թող գալիք տարում ձեզնից յուրաքանչյուրի առջև բացվեն հաջողության դռները: Թո՛ղ գալիք տարում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի զգա փոփոխությունների դրական շունչը: Մեզ բոլորիս պետք է առաջնորդի հետևյալ նշանաբանը. «Կարողացել են ուրիշները՝ կարող ենք նաև մենք, չի կարողացել ոչ ոք աշխարհում՝ մենք կլինենք առաջինը»: Մեր հայրենիքին, մեր մարզին, Վանաձոր խոշորացված համայնքի ողջ բնակչությանը մաղթում եմ խաղաղություն, առողջություն, հաջողություն, բարեկեցություն ու երջանկություն, իսկ մեր մանուկներին՝ խինդ ու ծիծաղ, տարեցներին՝ արժանապատիվ հանգիստ:
Թո՛ղ 2023թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ԲՏ և ՀՀ համակարգող բաժնի պետ՝ Արեն Անանյան
0 Մեկնաբանություն